[հավելում] Ադրբեջանը հայտնում է «հայկական հարձակման» հետևանքով ևս 2 զոհի, 4 վիրավորի մասին

Ադրբեջանական Bizimyol կայքի աղբյուրներով՝ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը «հայկական կողմի հարձակման պատճառով» ադրբեջանական զինուժն Աղդամում ունի 2 զոհ, 4 վիրավոր, և թե «մարտեր են ընթանում Աղդամի ու Ղազախի ուղղության առաջնագծի հատվածում»:

Ադրբեջանական Haqqin.az կայքը փորձել է տեղեկության վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ կառավարական աղբյուրներից, սակայն դա կայքին չի հաջողվել: Այդուհանդերձ, նկատենք, որ լուրը տարածած Bizimyol-ն իշխանություններից մոտ կանգնած լրատվամիջոց է:

Հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում մեր աղբյուրները տեղեկացնում են, որ հուլիսի 31-ի գիշերն ու օգոստոսի 1-ին առաջնագծում ադրբեջանական կողմը զգալի կորուստներ է կրել, սակայն Ադրբեջանը հրապարակել է միայն 9 սպանված զինծառայողների անունները:

[հավելում] -Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության տվյալներով՝ Աղդամում վիրավոր են Ադրբեջանի ԶՈւ 3 զինծառայողներ «հայկական կողմից արձակված գնդակից»: Ըստ աղբյուրի՝ նրանց երեքին տեղափոխել են հոսպիտալ: Զինծառայողների անձնական տվյալները ճշտվում են:

2 responses to “[հավելում] Ադրբեջանը հայտնում է «հայկական հարձակման» հետևանքով ևս 2 զոհի, 4 վիրավորի մասին

  1. Pingback: Դիվերսիոն ներթափանցման փորձ Արցախի սահմանին. հակառակորդն ունի 4 զոհ, մենք նույնպես կորուստ ունենք | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի օգոստոսին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *