Թուրքիան Գերմանիայում ավիացուցահանդեսի է մասնակցել

Թուրքիան մասնակցել է Բեռլինում անցկացված ILA-2014 ավիացուցահանդեսին, որը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ և ներառում է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ավիացիան։

Թուրքական տաղավարը՝ ILA-2014-ում

Թուրքական տաղավարը՝ ILA-2014-ում

Ավիացուցահանդեսին այս տարի մասնակցել է 40 երկրի 1200 ընկերություն։ Թուրքիան ցուցահանդեսի ռազմական հատվածում ներկայացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությանը կից ռազմարդյունաբերական քարտուղարությունը։

Թուրքական տաղավարը գործել է մայիսի 20-25-ը։ Թուրքիան ընդհանուր առմամբ ներկայացել է 17 ընկերությունով, որոնց թվում եղել են ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ավիացիայի ոլորտում մասնագիտացված ձեռնարկություններ։

Բացի այդ, Թուրքիան ավիացուցահանդեսին մասնակցել է «գործընկեր երկիր» կարգավիճակով։

Ռազմական ոլորտից Թուրքիան ներկայացրել է TAI, ROKETSAN, HAVELSAN, TUBITAK ընկերությունները։ 

2 responses to “Թուրքիան Գերմանիայում ավիացուցահանդեսի է մասնակցել

  1. Pingback: Թուրքական ընկերությունը պայմանագրեր է կնքել Airbus-ի և Rolls Royce-ի հետ | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. մայիսի 18-24 (վիդեո) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *