Իրանն ամրապնդում է դիրքերը Կասպից ծովում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն այսուհետ իր զորամիավորումները կտեղակայի Կասպից ծովում։

Այս մասին հայտնում է Fars լրատվական գործակալությունը՝ շեշտելով, որ Իրանը, բացի զորքերի տեղակայումից, նաև ռազմաուսումնական կենտրոն է հիմնելու Կասպից  ավազանում։

Ըստ նույն աղբյուրի՝ կենտրոնը նախատեսված է լինելու Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի զինվորների վարժանքների և ուսուցման, ինչպես նաև մոտ ապագայում կայանալիք զորավարժությունների համար։

Հիշեցնենք, որ Իրանը հուլիսի 8-ից 12-ը Կասպից ծովի իր ջրային տարածքներում զորավարժություններ էր սկսել, որոնց նպատակը մարտական պայմաններում գործողությունների մշակումը և իրագործումն է։

Հայտնի է նաև, որ Ռուսաստանն ու Իրանը մտադիր են 2013-ի վերջին համատեղ զորավարժություն անցկացնել Կասպից ծովում։ Առաջին ռուս-իրանական կասպյան զորավարժությունը կայացել է 2009-ին՝ շուրջ 30 ռազմանավերի մասնակցությամբ։

Այսպիսով, հաշվի առնելով Իրանի դիրքերի ամրացումը Կասպից ծովում և ռուս-իրանական համագործակցությունը՝ Ադրբեջանն անհանգստանալու տեղիք ունի։

Այս հարցի առնչությամբ Eurasianet կայքը գրում է. «Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի զինվորները, ի տարբերություն ժամանակին այդ տեղանքում գտնվող իրանական նավատորմի անձնակազմի զինծառայողների, ավելի համարձակ են, իշխող, ուստի Կասպյան երկրների շրջանում կարող է որոշակի լարվածություն ծագել։ Իրանի այս քայլն ուղղված էր առաջին հերթին Ադրբեջանի դեմ»։

Հավելենք, որ վերջերս Իրանը հայտարարել էր Կասպից ծովում ածխաջրածնի հանքավայրեր գտնելու մասին։ Դրանց թեման պարբերաբար բարձրացնելը հերթական անգամ ճնշելու է ադրբեջանական կողմին, իսկ հանքավայրերի տեղակայման մասին լուրի՝ իրականությանը համապատասխանելն ու դրանց շահագործելու մեկնարկը հնարավորություն կտա Իրանի իսլամական հանրապետությանն ամրապնդել նաև իր տնտեսական դիրքերը Կասպից ավազանում։

2 responses to “Իրանն ամրապնդում է դիրքերը Կասպից ծովում

  1. Pingback: Ձգտելով հավասարակշռության Կասպից ծովում. Ադրբեջանում շահագործման են հանձնել նորոգված ռազմանավերը | Ռազմ.info

  2. Pingback: Իրանի պաշտպանության նախարարի ադրբեջանյան այցի առաջին օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *