Իրանը Կասպից ծովում զորավարժություն է անցկացնում

Իրանի ռազմածովային ուժերը հնգօրյա զորավարժություն են սկսել Կասպից ծովում։
Այս մասին հաղորդում է իրանական Fars գործակալությունը՝ հղում տալով պաշտոնական աղբյուրներին։

Համաձայն Իրանի ՌԾՈւ Հյուսիսային նավատորմի հրամանատար, ծովակալ Խորդադ Հաքիմիի խոսքերի՝ «Կայուն անվտանգություն» անունը կրող զորավարժությունը մեկնարկել է երկուշաբթի՝ հուլիսի 8-ին, Կասպից ծովի իրանական ջրային տարածքներում։ Այն կտևի մինչև հուլիսի 12-ը։

Իրանի իսլամական հանրապետության ռազմածովային ուժեր

Իրանի իսլամական հանրապետության ռազմածովային ուժեր

Ծովակալը հավելել է, որ սույն զորավարժության հիմնական նպատակը մարտական պայմաններում գործողությունների մշակումը և իրագործումն է։

Հաքիմին ասել է. «Զորավարժությունը թույլ կտա իրանական զինված ուժերին կիրառել տարիների ընթացքում կուտակած ռազմական-ուսումնական-մարտավարական գիտելիքները՝ հանգեցնելով ՌԾՈւ անձնակազմի հմտությունների զարգացանը»։

Նշենք, որ որպես զորավարժության անցկացման տարածք հիշատակվում է Աստարա, Նոուշեհր և Բենդեր-Էնզելի նավահանգիստներից մինչև Ամիրաբադի նավահանգիստ ընկած տարածությունը։

Իրանը Կասպյան 5 երկրներից մեկն է։ Կասպից ծովում ջրային տարածք ունեցող մյուս երկրներն են Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Ղազախստանը։ Այս երկրները դեռևս վերջնական համաձայնության չեն եկել Կասպյան ավազանի շահագործման ու ջրային տարածքների վերջնական բաժանման շուրջ։

One response to “Իրանը Կասպից ծովում զորավարժություն է անցկացնում

  1. Pingback: Իրանն ամրապնդում է դիրքերը Կասպից ծովում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *