Թուրք-սիրիական սահմանին փոխհրաձգություն է եղել

Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանին փոխհրաձգություն է եղել։ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ անհայտ անձինք կրակ են բացել հենակետ մազութ տեղափոխող թուրքական ռազմական բեռնատարի ուղղությամբ։

Ըստ աղբյուրի՝ կրակն արձակել են Սիրիայի սահմանից Հաթայ (Ալեքսանդրեթ) նահանգում  տեղակայված թուրքական սահմանապահների հենակետի ուղղությամբ անցած երկու անձինք։ Նրանց արձակած փամփուշտներից չորսը դիպել է ավտոմեքենային, սակայն տուժածներ չկան։

Թուրք զինծառայողները Հաթայ նահանգում

Թուրք զինծառայողները Հաթայ նահանգում

Թուրքական կողմը պատասխան կրակ է արձակել, որից հետո հարձակում գործած անձինք, որոնց ինքնությունը չի պարզվել, նահանջել են և անցել Սիրիայի տարածք. նրանց չի հաջողվել ձերբակալել։

Նշենք, որ Թուրքիան համակողմանի աջակցություն է ցուցաբերում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին։ 2011 թվականից Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի ժամանակ թուրք-սիրիական սահմանին բազմաթիվ միջադեպեր են գրանցվել, սակայն դրանք չեն վերաճել զանգվածային զինված բախման։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *