Ուկրաինան ստացել է թուրքական «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ–ները

Մարտի 6–ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է, որ Ուկրաինան արդեն ստացել է թուրքական արտադրության «Բայրաքթար» (Bayraktar TB2) հարվածային անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), որոնք հիմա փորձարկման փուլում են։

Հիշեցնենք, որ «Բայրաքթար» ԱԹՍ-ների գնման հնարավոր պայմանագրի մասին տեղեկություններ տարածվեցին 2018թ․ նոյեմբերին։ Նշվում էր, որ Ուկրաինան 69 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել թուրքական «Բայքար» ընկերության հետ «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ների գնման համար։ Պայմանագրի մասին արդեն 2019թ. հունվարի հայտարարեց Ուկրաինայի նախագահը։ Ըստ թուրքական պետական «Անադոլու» գործակալության՝ մեկ տարվա ընթացքում պետք է Ուկրաինա մատակարարվի 6 միավոր ԱԹՍ, երեք կառավարման կայան և կից սարքավորումներ։

Թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ
Թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ

«Բայրաքթար» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը․ 

  • Գործողության շառավիղը՝ 150 կմ,
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 650 կգ,
  • Օգտակար բեռնատարողությունը՝ 150կգ,
  • Առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժ,
  • Թռիչքի տևողությունը՝ առավելագույնը 24ժ,
  • Թևերի բացվածքը՝ 12 մ,
  • Երկարությունը 6,5 մ,
  • Սարքը կարող է ինքնուրույն օդ բարձրանալ և վայրէջք կատարել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *