Թուրքական առաջին կործանիչի աշխատանքներին կմասնակցի շվեդական ընկերությունը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը համագործակցության համաձայնագիր է կնքել շվեդական «Սաաբ» (Saab) ընկերության հետ, որի հետ համատեղ ստեղծվելու է TF-X կործանիչը։

Թուրքական առաջին կործանիչը ստեղծելու նախագծով զբաղվում է «Թուրքիայի աերոտիեզերական արտադրություն» (TAI) ընկերությունը, որի հետ էլ համագործակցելու է շվեդական «Սաաբը»։

 

SAAB Gripen

SAAB Gripen

պասվում է, որ սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին Թուրքիայի ռազմական ղեկավարությանը կներկայացվի կործանիչի երեք տարբերակ, որից հարևան երկրում կընտրեն մեկը։

TAI-ն ու Saab-ը պետք է ընտրեն նաև շարժիչ արտադրող ընկերությանը։ Մեծ աշխատանք է պահանջվելու նաև կործանիչի արժեքը։

Ըստ Defense News-ի՝ եթե TF-X-ի արժեքը գերազանցի միջազգային շուկայում առկա կործանիչների շուկայական գինը 40-50 տոկոսով, ապա նախագիծը շարունակություն չի ստանա։

Հայտնի է, որ թուրքական կործանիչի առաջին թռիքչը պետք է լինի 2023 թվականին, երբ նշվում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հարյուր ամյակը։

3 responses to “Թուրքական առաջին կործանիչի աշխատանքներին կմասնակցի շվեդական ընկերությունը

  1. Pingback: Թուրքիան կարող է 33 մլրդ ԱՄՆ դոլար հատկացնել սեփական կործանիչի աշխատանքներին | Թուրքագիտական պորտալ

  2. Pingback: Բրիտանական ընկերությունը մասնակցելու է թուրքական կործանիչների նախագծմանը | Ռազմ.info

  3. Pingback: Թուրքիան և Մեծ Բրիտանիան պայմանգիր են կնքել թուրքական կործանիչների ստեղծման համար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *