Թուրքիայի պաշտպանության նախարարությունը համագործակցության համաձայնագիր է կնքել շվեդական «Սաաբ» (Saab) ընկերության հետ, որի հետ համատեղ ստեղծվելու է TF-X կործանիչը։
Թուրքական առաջին կործանիչը ստեղծելու նախագծով զբաղվում է «Թուրքիայի աերոտիեզերական արտադրություն» (TAI) ընկերությունը, որի հետ էլ համագործակցելու է շվեդական «Սաաբը»։
պասվում է, որ սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին Թուրքիայի ռազմական ղեկավարությանը կներկայացվի կործանիչի երեք տարբերակ, որից հարևան երկրում կընտրեն մեկը։
TAI-ն ու Saab-ը պետք է ընտրեն նաև շարժիչ արտադրող ընկերությանը։ Մեծ աշխատանք է պահանջվելու նաև կործանիչի արժեքը։
Ըստ Defense News-ի՝ եթե TF-X-ի արժեքը գերազանցի միջազգային շուկայում առկա կործանիչների շուկայական գինը 40-50 տոկոսով, ապա նախագիծը շարունակություն չի ստանա։
Հայտնի է, որ թուրքական կործանիչի առաջին թռիքչը պետք է լինի 2023 թվականին, երբ նշվում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հարյուր ամյակը։
Pingback: Թուրքիան կարող է 33 մլրդ ԱՄՆ դոլար հատկացնել սեփական կործանիչի աշխատանքներին | Թուրքագիտական պորտալ
Pingback: Բրիտանական ընկերությունը մասնակցելու է թուրքական կործանիչների նախագծմանը | Ռազմ.info
Pingback: Թուրքիան և Մեծ Բրիտանիան պայմանգիր են կնքել թուրքական կործանիչների ստեղծման համար | Ռազմ.info