Հունիսի 8-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է, որ ԱՀ գլխավոր կլինիկական հոսպիտալում մահվան դեպք է գրանցվել։
Հեյդար Ալիևի բարձրագույն ռազմական ուսումնարանի երրորդ կուրսի ուսանող Ալիև Ջավաձե Քյանան Շաքիր օղլուն (ծնվ. 1993թ.) մահացել է ծանր ու խրոնիկ հեպատիտից:
Հոսպիտալի բժիշկներին չի հաջողվել կանխել հիվանդի աղիքներում արյունահոսությունը, ինչի պատճառով էլ կուրսանտը մահացել է։