2017-ի սեպտեմբերի 1-ից 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 2 դեպքի մասին։ Կորուստներից երկուսն էլ մարտական են:
Մարտական կորուստներ
• Սեպտեմբերի 1-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականի պայթյունից մահացել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը:
• Սեպտեմբերի 28-ին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից ստացած հրազենային վիրավորումից մահացել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Սեյրան Մանվելի Սարգսյանը:
Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ը հայտարարվել է հայկական բանակի 46 զինծառայողի մահվան մասին։
Ամիս | Մարտական | Ոչ մարտ. | Վիրավոր |
Հունվար | 3 | 3 | 1 |
Փետրվար | 3 | 3 | 6 |
Մարտ | 3 | 1 | 6 |
Ապրիլ | 2 | 3 | 1 |
Մայիս | 2 | 6 | 2 |
Հունիս | 4 | 2 | 17 |
Հուլիս | 2 | 2 | 4 |
Օգոստոս | 2 | 3 | 1 |
Սեպտեմբեր | 2 | 0 | 0 |
Ընդհանուր | 23 | 23 | 38 |
Ադրբեջանական զինուժի կորուստները՝ այստեղ: