Վրաստանի զինված ուժերի ցամաքային ուժերի արևելյան հրամանատարությունում մեկնարկել է «Փոթորիկ-2017» հրամանատարաշտաբային զորավարժությունը։ Եռօրյա վարժանքներին մասնակցում են վաշտային-մարտավարական խմբերի, գումարտակների, բրիգադների շտաբերը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Զորավարժության նպատակը օպերատիվ մակարդակում ստորաբաժանումների գործողությունների համակարգումն ու մշակումն է։ Վարժանքների ընթացքում մշակվել են նաև մարտականին մոտ պայմաններում որոշումներ ընդունելու մեխանիզմներ։
Երեք օրվա ընթացքում զինծառայողները յուրացնելու են մարտավարական երթի ընթացքում անվտանգության ապահովման, գործողություններ պլանավորելու և վարելու հմտություններ։
«Փոթորիկ-2017-ը» ցուցադրական վարժանքներով կավարտվի Վազիանիի զորավարժարանում։ «Փոթորիկ» զորավարժությունը առաջին անգամ անցկացվել է 2016 թվականին։ «Փոթորիկ-2016-ին» ներգրավվել էր 700 զինծառայող։