Իրանում նշանակվել է ՀՕՊ արևմտյան շրջանի նոր հրամանատար

Իրանի բանակի «Խաթամ ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության ուժերի արևմտյան շրջանի նոր հրամանատար է նշանակվել գնդապետ Մոհամմադ Ռեզա Սադեղիզադը, ով այդ պաշտոնում փոխարինել է երկրորդ կարգի բրիգադային գեներալ Բիժան Սաադիին։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Բիժան Սաադիին իր հերթին նշանակվել է հակաօդային պաշտպանության ուժերի Թեհրանի շրջանի հրամանատար։

«Խաթամ ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության ուժերի արևմտյան շրջանը ներառում է Իրանի Քուրդիստան և Մարկյազի նահանգների մի մասը, Համադան, Քերմանշահ, Իլամ, Լորեսթան նահանգները։

Հակաօդային պաշտպանության ուժերի Թեհրանի շրջանը (հյուսիսային) ներառում է Թեհրան, Ալբորզ, Մազանդարան նահանգները։

Ավելի վաղ Իրանում նշանակվել էր հակաօդային պաշտպանության ուժերի հյուսիսարևմտյան շրջանի (Արևելյան Ատրպատական, Արևմտյան Ատրպատական, Արդաբիլ, Զենջան նահանգները, Քուրդիստան նահանգի մի մասը) նոր հրամանատար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *