Իրանի բանակի «Խաթամ ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության ուժերի արևմտյան շրջանի նոր հրամանատար է նշանակվել գնդապետ Մոհամմադ Ռեզա Սադեղիզադը, ով այդ պաշտոնում փոխարինել է երկրորդ կարգի բրիգադային գեներալ Բիժան Սաադիին։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Բիժան Սաադիին իր հերթին նշանակվել է հակաօդային պաշտպանության ուժերի Թեհրանի շրջանի հրամանատար։
«Խաթամ ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության ուժերի արևմտյան շրջանը ներառում է Իրանի Քուրդիստան և Մարկյազի նահանգների մի մասը, Համադան, Քերմանշահ, Իլամ, Լորեսթան նահանգները։
Հակաօդային պաշտպանության ուժերի Թեհրանի շրջանը (հյուսիսային) ներառում է Թեհրան, Ալբորզ, Մազանդարան նահանգները։
Ավելի վաղ Իրանում նշանակվել էր հակաօդային պաշտպանության ուժերի հյուսիսարևմտյան շրջանի (Արևելյան Ատրպատական, Արևմտյան Ատրպատական, Արդաբիլ, Զենջան նահանգները, Քուրդիստան նահանգի մի մասը) նոր հրամանատար։