Իրանում նշանակվել է ՀՕՊ հյուսիսարևմտյան շրջանի նոր հրամանատար

Իրանի բանակի «Խաթամ ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության ուժերի հյուսիսարևմտյան շրջանի նոր հրամանատար է նշանակվել գնդապետ Աբաս Ազիմին, ով այս պաշտոնում փոխարինել է երկրորդ կարգի բրիգադային գեներալ Մալեք Ալի Ասադիֆարդին։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Ասադիֆարդը հակաօդային պաշտպանության ուժերի հյուսիսարևմտյան շրջանի հրամանատարն էր  2014-ի  մայիսից։

«Խաթամ ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության ուժերի հյուսիսարևմտյան շրջանը ընդգրկում է Արևելյան Ատրպատական, Արևմտյան Ատրպատական, Արդաբիլ, Զենջան նահանգները, Քուրդիստան նահանգի մի մասը։

Ս-300 ԶՀՀ-ի արձակման կայանը. Իրանի ԶՈւ

Ս-300 ԶՀՀ-ի արձակման կայանը. Իրանի ԶՈւ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *