Իրանը փորձարկել է տեղական արտադրության մակերևույթ-մակերևույթ դասի, 2000 կմ հեռահարությամբ «Խորամշահր» բալիստիկ հրթիռը։ Իր նոր բալիստիկ հրթիռը Իրանը ներկայացրել էր սեպտեմբերի 22-ին՝ իրանա-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված զորահանդեսի ժամանակ։ Այս մասին սեպտեմբերի 22-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
«Խորամշահրը» համարվում է Իրանի 3-րդ հրթիռը, որն ունի 2000կմ հեռահարություն։ Հրթիռը համալրելու է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերը։
Հրթիռի փորձարկմանը անդրադարձել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեղադրելով Իրանին Հյուսիսային Կորեայի հետ համագործակցության մեջ։
Iran just test-fired a Ballistic Missile capable of reaching Israel.They are also working with North Korea.Not much of an agreement we have!
— Donald J. Trump (@realDonaldTrump) September 23, 2017