Հոկտեմբերի 2-ին Թուրքիայի և Սիրիայի սահման՝ Հաթայ նահանգի Ռեյհանլի գավառ, հասել է այնտեղ գտնվող զինտեխնիկայի լիցքավորման համար նախատեսված վառելիք տեղափոխող բեռնատարների շարասյուն: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Սիրիայի սահմանին տեղակայված սոտրաբաժանումներ ուղարկվել է 4 բեռնատար, այդ թվում՝ 4 վառելիքի տանկեր:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Թուրքիայի զինուժը հաուբիցների և զրահափոխադրիչների հերթական խումբ էր ուղարկել երկրի հարավ-արևելք՝ անմիջապես Սիրիային սահմանակից Քիլիս նահանգ:
Մինչ այդ ևս մեծ քանակությամբ սպառազինություն էր ուղարկվել թե՛ Քիլիս, թե՛ Հաթայի եյհանլի շրջան:
Ավելացնենք, որ Սիրիայի հյուսիսում կա 2 փաստացի ինքնավար քրդական շրջան (կանտոն), որոնք վերահսկում են քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) և դրա ռազմական թև «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» (YPG) խմբավորումները: