Ադրբեջանի ռազմածովային ուժերը ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ստուգում-վարժանքներ են արել

Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերն անցկացրել են ՆԱՏՕ-ի «Օպերատիվ հնարավորությունների կոնցեպցիայի» (The Operational Capability Concept  — OCC) ծրագրի շրջանակներում «Ինքնուրույն գնահատական, 1-ին մակարդակի» վարժանքներ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի ռազմածովային ուժերը ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ստուգում-վարժանքներ են արել

Ադրբեջանի ռազմածովային ուժերը ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ստուգում-վարժանքներ են արել

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի ծրագրին միացել է 2004 թ.: «Օպերատիվ հնարավորությունների կոնցեպցիայի» ծրագիրը ՆԱՏՕ-ի «Գործընկերության հանուն խաղաղության» ծրագրի մասն է: Ծրագրում ներառված են նաև Հայաստանի, Վրաստանի զինված ուժերը:

Այդ ծրագրի շրջանակներում մասնակիցները անցնում են հետևյալ փուլերը. «Ինքնուրույն գնահատական, 1-ին մակարդակ», «Ինքնուրույն գնահատական, 2-դ մակարդակ» (Self Evaluation) և «ՆԱՏՕ-ի մասնագետների գնահատում, 1-ին մակարդակ», «ՆԱՏՕ-ի մասնագետների գնահատում, 2-րդ մակարդակ» (NATO Evaluation):

2009-2013թթ Ադրբեջանի ԶՈւ հետևակային վաշտը անցել է «Ինքնուրույն գնահատական, 2-րդ մակարդակի» գնահատման փուլը: 2014-ին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում անցկացվել է մոտոհրաձգային գումարտակի «Ինքնուրույն գնահատական, 2-րդ մակարդակի» գնահատման փուլը: Ադրբեջանի ԶՈւ հետախուզական վաշտը ՆԱՏՕ-ի ծրագրին միացել է  2015-ին: 2017 թ. մայիսին անցկացվել է ադրբեջանական բանակի մոտոհրաձգային գումարտակի ստուգում:

ՄԱՏՕ-ի մասնագետները ստուգում են Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահական ուժերի պատրաստության մակարդակը

ՄԱՏՕ-ի մասնագետները ստուգում են Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահական ուժերի պատրաստության մակարդակը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *