Կատարում տեղակայվել է Թուրքիայի ԶՈւ հերթական ստորաբաժանումը

Հուլիսի 18-ին Կատարում թուրքական զորախումբ տեղակայելու վերաբերյալ Թուրքիայի և Կատարի պայմանագրի համաձայն՝ Թուրքիայի զինված ուժերի 171 զինծառայողներից կազմված հերթական խումբը հասել է Կատարի մայրաքաղաք Դոհա:  Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը՝ հղում անելով Կատարի պաշտպանության նախարարությանը:

Թուրքիան 2 միավոր «Ֆըրթընա» ինքնագնաց հրետանային համակարգ է ուղարկել Կատար

Թուրքիան 2 միավոր «Ֆըրթընա» ինքնագնաց հրետանային համակարգ է ուղարկել Կատար

Բացի զինծառայողների, Թուրքիան նաև տեղական արտադրության 2 միավոր T-155 Fırtına («Ֆըրթընա») ինքնագնաց հրետանային համակարգ է ուղարկվել Կատար: Դոհայում տեղակայված թուրք զինծառայողները համատեղ վարժանքներ են իրականացնելու Կատարի զինված ուժերի հետ: Մինչ այս Կատարում զինծառայողների թիվը հասնում էր 150-ի, այսինքն ընդհանուր առմամբ ներկայում Կատարում ծառայության է ուղարկվել 321 զինծառայող:

Թուրքիայի ԶՈւ 1-ին խումբը Կատարում տեղակայվել է հունիսի 19-ին: Հուլիսի 11-ին Կատար է ուղարկվել Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության զորքերի (կապույտ բերետավորներ) խումբ:

Թուրքիան զինուժի զորախումբը տեղակայվում է Կատարում դեռևս 2015-ին երկու երկրների միջև կնքված ռազմական կրթության, ռազմական արդյունաբերության և Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու մասին պայմանագրի շրջանակներում:

Երկու երկրների կառավարությունների միջև Կատարում թուրքական զորախումբ տեղակայելու վերաբերյալ իրականացման համաձայնագիրը» (implementation agreement) կնքվել է 2016-ի ապրիլին: 2017-ի հունիսին այդ համաձայնագիրը վավերացրել են Թուրքիայի խորհրդարանը և նախագահը, ինչից հետո էլ հնարավոր է դարձել զորախմբի տեղակայում:

Թուրքիայի ԶՈւ 171 զինծառայողից կազմված խումբը հասել է Կատար

Թուրքիայի ԶՈւ 171 զինծառայողից կազմված խումբը հասել է Կատար

Հատկանշական է, որ հունիսի 22-ին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Եգիպտոսը, որոնք խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, 13 կետից բաղկացած պահանջագիր են ներկայացրել Կատարին: Պահանջների թվում է նաև թուրքական ռազմաբազայի փակումը:

Սակայն Կատարը մերժել է այդ պահանջների կատարում և դրանք անվանել անիրատեսական ու անկիրառելի: Հուլիսի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քանի դեռ Կատարը չի պահանջել, որ Թուրքիան դուրս բերի ռազմաբազան այնտեղից, թուրքական զորքերը կմնան Կատարում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *