Իրանցի զինծառայողը 3 ծառայակցի սպանելուց հետո փորձել է ինքնասպան լինել

Հուլիսի 17-ին Իրանի բանակի ցամաքային ուժերի՝ Ղազվին նահանգի Աբիեք քաղաքում տեղակայված զորամասում ժամկետային զինծառայողը իրեն ամրակցված զենքով կրակ  է բացել ծառայակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով 3 զինծառայող զոհվել, ևս 6-ը վիրավորվել են։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Ծառայակիցների սպանությունից հետո զինծառայողը փորձել է ինքնասպան լինել, սակայն ողջ է մնացել։

Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատարը այցելել է վիրավոր զինծառայողներին

Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատարը այցելել է վիրավոր զինծառայողներին

Միջադեպի ուսումնասիրությունից պարզվել է, որ զինծառայողը հոգեկան խնդիրներ է ունեցել։

Ժամկետային զինծառայությունը Իրանում  21 ամիս է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *