Ադրբեջանում անցկացվում է զորավարժության մարտական կրակով փուլը

Հունիսի 20-ին Ադրբեջանում մեկնարկել է անցկացվող զորավարժության մարտական կրակով փուլը: Դատելով հրապարակված տեսանյութից՝ զորավարժությանը ներգրավված զինտեխնիկայի թվում են՝ Տ-72 «Ասլան» տանկեր, «Սմերչ» ՀԿՌՀ-ներ, «Գիացինտ-Բ» քարշակվող հրետանի, «ԲՄՊ-3» ՀՄՄ-ներ և այլ զինտեխնիկա:

Ադրբեջանի պաշտօպանության նախարարությունը կարճ տեսանյութ է հրապարակել զորավարժության մարտական կրակով փուլից, որտեղից հնարավոր է լինում տեղեկություն ստանալ զորավարժությանը ներգրավված զինտեխնիկայի առնվազն մի մասի վերաբերյալ.

ԲՄՊ-3. Ադրբեջանի ԶՈւ զորավարժություն

ԲՄՊ-3. Ադրբեջանի ԶՈւ զորավարժություն

Այսպիսով, դատելով տեսանյութից, վարժանքներին ներգրավվել է հետևյալ մարտական տեխնիկան.

1. «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր.

  • հրթիռների տրամաչափը՝ 300 մմ,
  • հեռահարությունը՝ մինչև 70-90 կմ,
  • համազարկի հրթիռների քանակը՝ 12 հատ:
«սմերչ» ՀԿՌՀ. Ադրբեջանի ԶՈւ

«Սմերչ» ՀԿՌՀ. Ադրբեջանի ԶՈւ

2. Տ-72 «Ասլան» տանկեր

  • Հրանոթի տրամաչափը՝ 125 մմ,
  • Մարտական լրակազմը՝ մինչև 39 արկ,
  • Կրակի տեմպը՝ րոպեում մինչև 8 կրակոց:

Տանկերն արդիականացվել են 2011 թ. իսրայելական Elbit Systems ընկերության հետ կնքված պայմանագրի հիման վրա: Տ-72 «Ասլան» մոդիֆիկացիայի տանկերը համալրված են իսրայելական նույն ընկերության արտադրության TISAS կրակի կառավարման ջերմացույցային համակարգերով:

Ադրբեջանի ԶՈւ Տ-72 «Ասլան» տանկեր

Ադրբեջանի ԶՈւ Տ-72 «Ասլան» տանկեր

3. ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ

  • Անձնակազմը – 2 հոգի,
  • Տեղափոխվող դեսանտը – 7 հոգի,
  • Սպառազինությունը՝
    •  100մմ և 30մմ թնդանոթներ,
    • «Կաստետ» հակատանկային կառավարվող հրթիռներ,
    • 3 հատ 7,62մմ գնդացիր,
  • Արագությունը – 70կմ/ժ, (լողալով՝ 10կմ/ժ),
  • Երթի պաշարը – 600կմ:
ԲՄՊ-3 ՀՄՄ. Ադրբեջանի ԶՈւ

ԲՄՊ-3 ՀՄՄ. Ադրբեջանի ԶՈւ

4. «Գիացինտ-Բ» քարշակվող հաուբիցներ.

  • հրանոթի տրամաչափը՝ 152 մմ,
  • հեռահարությունը՝ 30 կմ
  • կրակի տեմպը՝ րոպեում 5-6 կրակոց:
2Ա36 «Գիացինտ-Բ». Ադրբեջանի ԶՈւ

2Ա36 «Գիացինտ-Բ». Ադրբեջանի ԶՈւ

Հիշեցնենք, որ զորավարժությունը մեկնարկել է հունիսի 19-ին և կշարկունակվի մինչև հունիսի 24-ը:

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ զորավարժությանը ներգրավված է հետևյալ զինտեխնիկան՝

  • 120 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա,
  • 180 միավոր հրետանային և հրթիռային համակարգ, ականանետներ,
  • 30 միավոր մարտական ավիացիա,
  • ռադիոէլեկտրոնային հետախուզության համակարգեր,
  • անօդաչու թռչող սարքեր:

Չնայած նրան, որ միջազգային պարտավորությունների շրջանակներում Ադրբեջանը պետք է նման զորավարժության անցկացման մասին նախօրոք տեղեկացներ հայկական կողմին, սակայն ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ այս անգամ ևս Բաքուն խախտել է պարտավորությունները ու չի զգուշացրել:

Հունիսին Ադրբեջանը արդեն Նախիջևանում անցկացրել է  Թուրքիայի հետ համատեղ զորավարժությաւն, որին ներգրավվել է Նախիջևանի առանձին համազորային բանակի, պետական սահմանապահ ծառայության, արտակարգ իրավիճակների նախարարության քաղպաշտպանության և մյուս ուժային կառույցների շուրջ 5000 զինծառայող, 250-ից ավելի զինտեխնիկա, ինչպես նաև Թուրքիայի ԶՈւ մեկ դասակ:

Ադրբեջանը մասշտաբային վարժանքներ էր անցկացրել նաև 2017 թ. ապրիլին, որին, համաձայն ադրբեջանական կողմի հայտարարության, ներգրավվել էր 30 հազար զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *