Թուրքիան համատեղ զորավարժության համար զորքեր է ուղարկել Կատար

Հունիսի 18-ին Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները Կատարի զինված ուժերի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու համար ժամանել են Կատարի մայրաքաղաք Դոհա: Թուրքական զինուժը տեղակայվել է Դոհային մոտ «Տարիկ բն Զիյադ» գնտվող ռազմաբազայում: Այս մասին հայտնում է արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության կայքը:

Թուրքիայի և Կատարի զինված ուժերը համատեղ վարժանքներ են անցկացնում Կատարում

Թուրքիայի և Կատարի զինված ուժերը համատեղ վարժանքներ են անցկացնում Կատարում

Զորավարժությունը, որը պլանավորվել է երկար ժամանակ, իրականացվում է Թուրքիայի և Կատարի ռազմական ոլորտում համագործակցության շրջանակներում:

Հիշեցնենք, որ 2017-ի հունիսի 7-ին Թուրքիայի խորհրդարանը և երկրի նախագահը հաստատել են «Կատարում Թուրքիայի զինված ուժեր տեղակայելու մասին երկու երկրների կառավարությունների միջև կնքված իրականացման համաձայնագիրը» (implementation agreement) վավերացնող օրինագիծը, ինչից հետո արդեն հնարավոր է դարձել զորախմբի տեղակայումը Կատարում:

Հունիսի 12-ին Թուրքիայի զինված ուժերի 3 հոգուց կազմված պատվիրակությունը ժամանել է Կատար՝ այդ երկրում Թուրքիայի ԶՈւ զորախումբ տեղակայելու նախապատրաստական աշխատանքները իրականացնելու համար: Թուրքական կողմի տվյալներով՝ առաջին փուլում նախատեսվում է 200-250 զինծառայող տեղակայել Կատարում:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Եմենը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն. Բահրեյնը, այնուհետև նաև արաբական այլ երկրներ, խզել են դիվանագիտական հարաբերությունները և ցամաքային, օդային, ջրային կապը Կատարի հետ: Չնայած թուրքական կողմը փորձում է չեզոքություն պահպանել, սակայն միևնույն ժամանակ Թուրքիայի իշխանությունները արագ կերպով վավերացնում է Կատարում թոււրքական զորախումբ տեղակայելու մասին պայմանագիրը, բացի այդ, Թուրքիան սննդամթերքով է աջակցում մեկուսացման մեջ հայտնված Կատարին:

Կատարի շուրջ ծավալվող զարգացումներին մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այս հոդվածներում. 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *