Հունիսի 20-ին Ադրբեջանում մեկնարկել է անցկացվող զորավարժության մարտական կրակով փուլը: Դատելով հրապարակված տեսանյութից՝ զորավարժությանը ներգրավված զինտեխնիկայի թվում են՝ Տ-72 «Ասլան» տանկեր, «Սմերչ» ՀԿՌՀ-ներ, «Գիացինտ-Բ» քարշակվող հրետանի, «ԲՄՊ-3» ՀՄՄ-ներ և այլ զինտեխնիկա:
Ադրբեջանի պաշտօպանության նախարարությունը կարճ տեսանյութ է հրապարակել զորավարժության մարտական կրակով փուլից, որտեղից հնարավոր է լինում տեղեկություն ստանալ զորավարժությանը ներգրավված զինտեխնիկայի առնվազն մի մասի վերաբերյալ.
Այսպիսով, դատելով տեսանյութից, վարժանքներին ներգրավվել է հետևյալ մարտական տեխնիկան.
1. «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր.
- հրթիռների տրամաչափը՝ 300 մմ,
- հեռահարությունը՝ մինչև 70-90 կմ,
- համազարկի հրթիռների քանակը՝ 12 հատ:
2. Տ-72 «Ասլան» տանկեր
- Հրանոթի տրամաչափը՝ 125 մմ,
- Մարտական լրակազմը՝ մինչև 39 արկ,
- Կրակի տեմպը՝ րոպեում մինչև 8 կրակոց:
Տանկերն արդիականացվել են 2011 թ. իսրայելական Elbit Systems ընկերության հետ կնքված պայմանագրի հիման վրա: Տ-72 «Ասլան» մոդիֆիկացիայի տանկերը համալրված են իսրայելական նույն ընկերության արտադրության TISAS կրակի կառավարման ջերմացույցային համակարգերով:
3. ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ
- Անձնակազմը – 2 հոգի,
- Տեղափոխվող դեսանտը – 7 հոգի,
- Սպառազինությունը՝
- 100մմ և 30մմ թնդանոթներ,
- «Կաստետ» հակատանկային կառավարվող հրթիռներ,
- 3 հատ 7,62մմ գնդացիր,
- Արագությունը – 70կմ/ժ, (լողալով՝ 10կմ/ժ),
- Երթի պաշարը – 600կմ:
4. «Գիացինտ-Բ» քարշակվող հաուբիցներ.
- հրանոթի տրամաչափը՝ 152 մմ,
- հեռահարությունը՝ 30 կմ
- կրակի տեմպը՝ րոպեում 5-6 կրակոց:
Հիշեցնենք, որ զորավարժությունը մեկնարկել է հունիսի 19-ին և կշարկունակվի մինչև հունիսի 24-ը:
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ զորավարժությանը ներգրավված է հետևյալ զինտեխնիկան՝
- 120 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա,
- 180 միավոր հրետանային և հրթիռային համակարգ, ականանետներ,
- 30 միավոր մարտական ավիացիա,
- ռադիոէլեկտրոնային հետախուզության համակարգեր,
- անօդաչու թռչող սարքեր:
Չնայած նրան, որ միջազգային պարտավորությունների շրջանակներում Ադրբեջանը պետք է նման զորավարժության անցկացման մասին նախօրոք տեղեկացներ հայկական կողմին, սակայն ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ այս անգամ ևս Բաքուն խախտել է պարտավորությունները ու չի զգուշացրել:
Հունիսին Ադրբեջանը արդեն Նախիջևանում անցկացրել է Թուրքիայի հետ համատեղ զորավարժությաւն, որին ներգրավվել է Նախիջևանի առանձին համազորային բանակի, պետական սահմանապահ ծառայության, արտակարգ իրավիճակների նախարարության քաղպաշտպանության և մյուս ուժային կառույցների շուրջ 5000 զինծառայող, 250-ից ավելի զինտեխնիկա, ինչպես նաև Թուրքիայի ԶՈւ մեկ դասակ:
Ադրբեջանը մասշտաբային վարժանքներ էր անցկացրել նաև 2017 թ. ապրիլին, որին, համաձայն ադրբեջանական կողմի հայտարարության, ներգրավվել էր 30 հազար զինծառայող: