Թուրքիան և Ադրբեջանը վարժանքներ կանցկացնեն Նախիջևանում

Հունիսի 12-15-ին Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը համատեղ վարժանքներ կանցկացնեն Նախիջևանի տարածքում: Թուրքիայից վարժանքներին կներգրավվի մեկ հետևակային դասակ: Այս զորավարժությունը մայիսին Բաքվում անցկացվածի շարունակությունն է: Այս մասին հունիսի 6-ին հայտնել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Ադրբեջանում Թուրքիայի զինուժի հետ համատեղ վարժանքներից. նկարը՝ Ադրբեջանի ՊՆ կայքի

Ադրբեջանում Թուրքիայի զինուժի հետ համատեղ վարժանքներից. (մայիս 2017 թ.)

Անցկացվելիք զորավարժության հայտարարվող նպատակը երկու երկրների ԶՈւ ցամաքային ուժերի միջև փորձի փոխանակումը, համատեղ գործողությունների կոորդինացման բարձրացումն է:

Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային ստորաբաժանումները մինչ այս՝ մայիսի 01-05-ին զորավարժության առաջին փուլն անցկացրել էին Բաքվի մոտ տեղակայված զորավարժարաններից մեկի տարածքում: Այդ փուլին Թուրքիայից մասնակցել էր մեկ հետևակային վաշտ՝ 104 զինծառայող:

Բացի այդ, հունիսի 4-14-ին Վրաստանի տարածքում անցկացվում է հատուկ նշանակության ուժերի զորավարժություն՝ բացի Թուրքիայից և Ադրբեջանից արդեն նաև Վրաստանի զինուժի ներգրավմամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *