Հունիսի 6-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը հայտարարել է նավերի վրա տեղադրելու համար ուղղահայաց թռիչքի անօդաչու թռչող սարքերի նախագծման մրցույթ: Մրցույթի վերջնաժամկետ սահմանվել է 2017 թ. հուլիսի 7-ը: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի ՊԱԳՎ կայքում:
ԱԹՍ-ի համար անհրաժեշտ մարտավատեխնիկական բնութագրերը չեն հրապարակվում: Մանրամասները կարող են պարզ լինել մրթույցի ավարտից հետո, երբ կհայտարարվի հաղթող ընկերությունը:
Թուրքիայում անօդաչուների արտադրությամբ լայնորեն զբաղվում են մի շարք ընկերությունների, որոնցից խոշորների ցանկում կարելի է նշել՝
- «Քալե և Բայքար»,
- «Թուրքական ավիաշինական ընկերություն» (TAI),
- «Վեստել»
Սակայն բոլոր ընկերությունները մինչ օրս արտադրել են միայն ցամաքային հարթակներից թռիչք և վայրէջք իրականացնող, կատապուլտի միջոցով արձակվող ԱԹՍ-են:
Մասնավորապես առաջին ընկերությունն արտադրում է «Բայրաքթար» հետախուզական և հարվածային ԱԹՍ-են, որոնք առկա են Թուրքիայի ԶՈւ սպառազինությունում:
TAI-ն արտադրում է «Անքա» խոշոր հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ, որոնք ևս հալարել են Թուրքիայի ԶՈւ սպառազինությունը: Այս ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
«Վեստել» ընկերության արտադրած ԱԹՍ-ներից իր մարտավատեխնիկական բնութագրերով լավագույնը «Քարայել» հետախուզական ԱԹՍ-ն է:
Բացի նշվածներից կան նաև փոքր չափերի հետախուզական ԱԹՍ-ներ, նախագծվել են մահապարտ ԱԹՍ-ներ: Սակայն երկակի նշանակության ԱԹՍ-ների նախագծման մասին առաջին անգամ է հայտարարվում: Թուրքիան ռազմածովային ուժեր ունի Սև ծովի, Մարմարա, Էգեյան ծովերի տարածքներում, Միջերկրական ծովում: Ըստ այդմ՝ նշված ԱԹՍ-ները կարող են կիրառվել հենց նշված շրջաններում:
Որպես օրինակ նշենք, որ դրանք կարող են կիրառվել նաև Ուկրաինայի, Ռուսաստանի ծովափնյա ենթակառուցվածքների, ՌԴ նավատորմի տեղաշարժի հետախուզման նպատակներով: