Tag Archives: ռազմագերիներ

Ադրբեջանցի զինծառայող է գերի հանձնվել

Հուլիս 26, 2012 11:39 | RAZM.INFO - Ինչպես տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից, այսօր առավոտյան` ժամը 6-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիս-արևելյան հատվածում, հատելով սահմանը, կամավոր հայ դիրքապահներին է հանձնվել ադրբեջանական բանակի զինծառայող Ֆիրուզ Ֆարազովը։ Սահմանախախտը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն։ Միջադեպի մասին արդեն տեղեկացվել է նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը։

Ադրբեջանցի ռազմագերին երրորդ երկիր է ուղարկվել

Հունիս 15, 2012 17:14 | RAZM.INFO - ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 15-ին Հայաստանից 3-րդ երկիր է ուղարկվել հայկական Զինված ուժերին սույն թվականի հունվարի 23-ին ժամը 15.30-ի սահմաններում շփման գծում (Վերին Չայլուի ուղղությամբ) ՊԲ դիրքապահ ուժերին ինքնակամ գերի հանձնված ադրբեջանական բանակի 1-ին կորպուսի 703-րդ բրիգադի պայմանագրային զինծառայող, սերժանտ Մամեդբագրլու Թալըբ օղլի Ախունդզադեն: Հիշեցնենք, որ Մամեդբագրլու Թալըբ օղլի Ախունդզադեն բազմիցս հրաժարվել է վերադառնալ հայրենիք։

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը հատել է շփման գիծը

Հունվար 24, 2012 15:27 | RAZM.INFO - Ադրբեջանցի զինծառայողը, ԼՂ-ի կողմից հատելով հայ-ադրբեջանական սահմանը, անցել է հայկական կողմ: Այս մասին հայտնում է պանորամա.ամ կայքը: Միջադեպը գրանցվել է  հունվարի 23-ին՝ ժամը 15:23 րոպեին: Continue reading

Օրվա ամփոփում. 4 հայ գերի այլևս Ադրբեջանում չէ: Դիպուկահար Մարինեն պատրաստ է խաղաղություն պահպանել

Դեկտեմբեր 13, 2011 21:00 | RAZM.INFO - Լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով ընթացող դատաքննության ժամանակ նույն զորամասի խոհարար Արման Մնացականյանն այսօր ցուցմունք է տվել և հակասել քննության եզրակացությանը: ՀՀ ՊՆ-ի տվյալներով՝ այս տարի Ադրբեջանը վերադարձրել է մեկ հայ գերու, երեքին փոխանցել երրորդ երկիր: ԼՂՀ ՊԲ-ի հրամանատար Մովսես Հակոբյանն անդրադարձել է Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացմանը: Continue reading

Օրվա ամփոփում. հայկական կողմն անցել է պատժիչ գործողությունների, ԿԽ-ի ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին

Նոյեմբեր 23, 2011 20:55 | RAZM.INFO - Այսօր հայկական մամուլն անդրադառնում է ոչ միայն դիպուկահարների կրակից զոհվածներին, այլև՝ սեփական աղբյուրներին հղում կատարելով գրում է, որ հայկական կողմի պատասխանը չի ուշացել և ադրբեջանցիները պատժից գործողությունների արդյունքում էական կորուստներ ունեն։ Continue reading