ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 15-ին Հայաստանից 3-րդ երկիր է ուղարկվել հայկական Զինված ուժերին սույն թվականի հունվարի 23-ին ժամը 15.30-ի սահմաններում շփման գծում (Վերին Չայլուի ուղղությամբ) ՊԲ դիրքապահ ուժերին ինքնակամ գերի հանձնված ադրբեջանական բանակի 1-ին կորպուսի 703-րդ բրիգադի պայմանագրային զինծառայող, սերժանտ Մամեդբագրլու Թալըբ օղլի Ախունդզադեն:
Հիշեցնենք, որ Մամեդբագրլու Թալըբ օղլի Ախունդզադեն բազմիցս հրաժարվել է վերադառնալ հայրենիք։