Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) վարձակալման վերաբերյալ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կայացած բանակցությունների արդյունքները կհրապարակվեն մինչև այս տարվա վերջ։Այդ մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
Նրա խոսքերով Ռուսաստանի կողմից Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալման հարցի քննարկումը դեռ շարունակվում է, սակայն դեռ վաղ է հստակ բան ասել վերջնական որոշման մասին։ Ըստ նրա՝ մինչև տարվա վերջ պարզ կլինի և կհայտնեն արդյունքների մասին։
Նշենք, որ մինչև այս տարեվերջ նախատեսվում է շահագործման հանձնել ռուսական Արմավիրի մոտակայքում կառուցվող նորագույն «Վորոնեժ-ԴՄ» տիպի ռադիոտեղորոշիչ կայանը, որն ի վիճակի կլինի լիովին փոխարինել Գաբալայի ՌՏԿ-ին, եթե վերջինիս վաձակալությունը չերկարաձգվի։