Tag Archives: միջուկային զենք

ԽՍՀՄ քաղաքները՝ ԱՄՆ միջուկային հարվածների թիրախ

Նոյեմբեր 6, 2012 19:11 | RAZM.INFO - Երկրորդ աշխարհամարտը դեռ պաշտոնապես չավարտված Խորհրդային Միությունն ու Միացյալ Նահանգները քաղաքական, գաղափարախոսական, տնտեսական այնքան տարաձայնություններ ունեին, որ արդեն 1945-ի օգոստոսին գրեթե պատերազմի եզրին էին: Continue reading

ԿԺԴՀ-ն վերսկսում է նոր միջուկային ռեակտորի շինարարությունը. ԶԼՄ-ներ

Մայիս 17, 2012 11:41 | RAZM.INFO - ԿԺԴՀ-ն իր գլխավոր միջուկային համալիրում վերսկսել է թեթև ջրի հիմքով՝ նոր փորձարարական ռեակտորի շինարարությունը: Ամերիկահարավկորեական ինստիտուտի փորձագետների զեկույցից պարզ է դառնում, որ ռեակտորի պաշտպանական թաղանթի արտադրությունում կիրառվում է ոչ միայն պլուտոնիում, այլև ուրան: Continue reading

Միջուկային սպառազինության քանակով՝ Ռուսաստանը զիջում է ԱՄՆ-ին

Մայիս 16, 2012 17:08 | RAZM.INFO - ԱՄՆ-ն Ռուսաստանից առաջ  է անցնում միջուկային սպառազինության քանակով: Դա հայտնի է դարձել Պետդեպարտամենտի զեկույցից, որը հրապարակվել է՝ ռազմավարահարձակվողական բնույթի զենքի քանակի նվազման և սահմանափակման պայմանագրի շրջանակներում: Պայմանագրի համաձայն՝ երկու երկրները փոխանակում են իրենց սպառազինության տվյալները և պարտավորվում կրճատել ռազմավարահարձակվողական բնույթի զենքի քանակը: Նման տվյալներով ԱՄՆ-ն ու Ռուսաստանը վերջին անգամ փոխանակվել են այս տարվա մարտին: Continue reading

ԱՄՆ-ն Հվ. Կորեայում տակտիկական միջուկային զենք տեղակայելու նպատակ չունի՞

Մայիս 15, 2012 13:27 | RAZM.INFO - ԱՄՆ-ն Հարավային Կորեայում տակտիկական միջուկային զենք տեղակայելու մտադրություն չունի: Այս մասին պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:«Մենք կողմ ենք Կորեական թերակղզին միջուկային զենքից զերծ պահելուն և մեր դիրքորոշումը փոխելու նպատակ չունենք»,- նշել է Նուլանդը: Continue reading

ԱՄՆ Կոնգրեսը տակտիկական միջուկային զենքը Հվ. Կորեայում տեղակայելու նպատակ ունի

Մայիս 14, 2012 17:06 | RAZM.INFO - ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել տակտիկական միջուկային զենքը Հարավային Կորեա վերադարձնելուն, որը պետք է Հյուսիսային Կորեայից եկող վտանգը չեզոքացնելու համար: Իսկ այդ վտանգը առավել իրական դարձավ, երբ Պհենյանը մեծ հեռահարության հրթիռ փորձարկեց: Փորձարկումը հաջողություն չունեցավ, սակայն օրերս ԿԺԴՀ-ն կրկին հայտարարեց իր «խաղաղ նպատակների» մասին, որը արտահայտվում է ուղեծիր հերթիռ ուղարկելով, իսկ Արևմուտքն այն համարում է բալիստիկ հրթիռի փորձարկում: Continue reading

«Միջուկային ճամպրուկը» հանձնվեց Պուտինին

Մայիս 7, 2012 14:42 | RAZM.INFO - Այսօր ՌԴ նախագահի պաշտոնը երդմնակալությամբ ստանձնած և զինված ուժերի գլխավոր հրամանատար դարձած Վլադիմիր Պուտինին հանձնվեց «միջուկային ճապրուկը»:  Ճամպրուկի հանձնման արարողությանը՝ ավանդույթի համաձայն, ներկա է եղել նաև Պաշտպանության նախարարը: Continue reading

«Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել ատոմային զենքից». Մեդվեդև

Մայիս 3, 2012 18:40 | RAZM.INFO - ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը միջուկային զենքից հրաժարվելու մտադրություն չունի: Մեդվեդևը նման համոզմունք է հայտնել պետպարգևներ հանձնելու արարողության ժամանակ՝  նշելով, որ Ռուսաստանը դեռևս մեծ հաջություններ կունենա, այդ թվում՝ ատոմային զենքի բնագավառում: Continue reading