ԱՄՆ-ն Հվ. Կորեայում տակտիկական միջուկային զենք տեղակայելու նպատակ չունի՞

ԱՄՆ-ն Հարավային Կորեայում տակտիկական միջուկային զենք տեղակայելու մտադրություն չունի: Այս մասին պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:«Մենք կողմ ենք Կորեական թերակղզին միջուկային զենքից զերծ պահելուն և մեր դիրքորոշումը փոխելու նպատակ չունենք»,- նշել է Նուլանդը:

Լրագրողների նման հարցով դիմել էին Նուլանդին, քանի որ ԱՄՆ Կոնգրեսի ԶՈՒ հարցերով հանձնաժողովը՝ քննարկելով 2013թ. պաշտպանական բյուջեն՝ հավանության էր արժանանցրել այն ուղղումը, որը թույլատրում է Հարավային Կորեայի տարածքում տակտիկական միջուկային զենք տեղակայել: Սակայն, հանձնաժողովի նման որոշումն արժանացել է մի շարք դժգոհությունների:

Ինչպես տեղեկացրել է Razm.info-ն՝ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժոողվի նման որոշումը բացասական արձագանքի էր արժանացել նաև Հարավային Կորեայի իշխանությունների կողմից, որոնք կողմ են խնդրի խաղաղ կարգավորմանը, իսկ տակտիկական միջուկային զենքի տեղակայումը ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններն էլ ավելի կլարեր:

Աղբյուր՝ США не планируют размещать тактическое ядерное оружие на территории Южной Кореи

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *