ԱՄՆ-ն Ռուսաստանից առաջ է անցնում միջուկային սպառազինության քանակով: Դա հայտնի է դարձել Պետդեպարտամենտի զեկույցից, որը հրապարակվել է՝ ռազմավարահարձակվողական բնույթի զենքի քանակի նվազման և սահմանափակման պայմանագրի շրջանակներում: Պայմանագրի համաձայն՝ երկու երկրները փոխանակում են իրենց սպառազինության տվյալները և պարտավորվում կրճատել ռազմավարահարձակվողական բնույթի զենքի քանակը: Նման տվյալներով ԱՄՆ-ն ու Ռուսաստանը վերջին անգամ փոխանակվել են այս տարվա մարտին:
ԱՄՆ-ն ցամաքային և ծովային տեղակայման՝ մարտական մեկնարկի պատրաստ 812 հրթիռ ունի, Ռուսաստանը՝ 494: Այդ հրթիռների և ռմբակոծիչների վրա տեղակայված է 1.737 ամերիկյան և 1.492 ռուսական մարտագլխիկ:
Պետդեպարտամենտի տվյալներով՝ ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ մեկնակրիկի պատրաստ 1040 հրթիռ ունի, Ռուսաստանը՝ 881:
Աղբյուր՝ США еще опережают РФ по числу стратегических наступательных вооружений