«Միջուկային ճամպրուկը» հանձնվեց Պուտինին

Այսօր ՌԴ նախագահի պաշտոնը երդմնակալությամբ ստանձնած և զինված ուժերի գլխավոր հրամանատար դարձած Վլադիմիր Պուտինին հանձնվեց «միջուկային ճապրուկը»:  Ճամպրուկի հանձնման արարողությանը՝ ավանդույթի համաձայն, ներկա է եղել նաև Պաշտպանության նախարարը:

«Ատոմային ճամպրուկում» պահվում են այն գաղտնագրերը, որոնք գործարկում են միջուկային արսենալը: Այն միշտ գտնվում է քաղաքական և ռազմական բարձրագույն ղեկավարության մոտ:

Ռուսաստանի նախագահի մոտ գտնվող «Միջուկային ճամպրուկը»՝ «Կազբեկ» ռազմավարական ուժերի ավտոմատացված համակարգի ղեկաղավարման մի մասն է կազմում: Կան երեք նման հատուկ ճամպրուկներ, որոնցից մեկը երկրի նախագահի մոտ է գտնվում, մյուսը՝ պաշտպանության նախարարի, երրորդը՝ ԳՇ պետի: Միայն երեք գաղտնագրերի համատեղ մուտքագրման դեպքում միջուկային զենքը կարող է գործարկվել:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արդեն իսկ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը մայիսի 3-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը միջուկային զենքից հրաժարվելու մտադրություն չունի: «Մենք չեն պատրաստվում այն կիրառել, բայց այն թող լինի: Քանի որ մենք ունենք մեծ երկիր, բարդ երկիր, որը պետք է գնահատել ու պաշտպանել»,— ասել էր նա:

Աղբյուր՝ Путину передали “ядерный чемоданчик”

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *