«Մինչ բանակ գալս շատ բաներ էի լսել, բայց…». զինվոր (վիդեո)

Արցախի հարավարևելյան զորամասերից մեկում մեր դիրքերը ադրբեջանական խրամատներից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա են։ Ապրիլին Razm.info-ի լրագրողը եղավ այդ դիրքում, զրուցեց զինծառայողների հետ, ովքեր այս ամիս արդեն իսկ պիտի զորացրվեն։ Մեր զրուցակիցներն են՝ ավագ սերժանտ Ալեքսան Պապոյանը և շարքային Սուրեն Երիցյանը։ Նրանք անդրադառնում են զինվորական կյանքին, անվտանգության կանոնների պահպանմանը, հոգեբան-հոգևորական-զինվոր հարաբերություններին։ Այն հարցին, թե ինչպես է անցնում զինվորի օրը, Ալեքսան Պապոյանը պատասխանեց. «Օրը ոնց ուզում ա անցնի, բայց որ մտածում ես հետևում հայերն են՝ ուրախ ա անցնում օրդ»։ Զրույցն ամբողջությամբ՝  տեսանյութում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *