Զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագիր՝ Մոսկվայում ձերբակալված ընդդիմադիրներին

Կիրակի օրը, Մոսկվայի կենտրոնում կայացած՝ ընդդիմադիրների ակցիայի մասնակից ավելի քան 100 երիտասարդ, զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագիր է ստացել:

«Իրավապահ մարմնի ներկայացուցիչները ձերբակալել են կարգուկանոնը խախտողների, որոնց թվում եղել է զորակոչի տարիքի՝ մինչև 27 տարեկան ավելի քան 100 երիտասարդ: Նրանցից 70-ը երկար ժամանակ խուսափել են զորակոչի ծանուցագրի ստացումից»,- հայտնել է Մոսկվայի զինկոմիսարի օգնական Վալերի Աստանինը:

Նա նաև հավելել է, որ «բերման ենթարկվածներին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր են տրվել, որով պետք է հստակեցվեն զինվորական հաշվառման մանրամասները»:

Նշենք, որ երիտասարդները բողոքում էին Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այսօր կայանալիք  երդմնակալության արարողության դեմ:

Աղբյուր՝ Задержанным оппозиционерам вручили свыше 100 повесток в военкомат

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *