Tag Archives: ՀՀ կառավարություն

Հայաստանի ռազմարդյունաբերության կարևորագույն իրադարձությունները 2016-ին

ArmHiTec-2016 ցուցահանդեսին հայկական ընկերությունների ներկայացրած արտադրանքը Հունվար 9, 2017 19:08 | RAZM.INFO - 2016 թվականին ընդունվեցին Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտը կարգավորող որոշումներ, նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարարի «ռազմարդյունաբերական գծով» տեղակալ, անցկացվեց առաջին ռազմարդյունաբերական ցուցահանդեսը: Continue reading

Հայաստանի բոլոր քաղաքներում կբացվեն հրաձգարաններ

Գնդակային հրաձգության ՀՀ երիտասարդների առաջնություն Դեկտեմբեր 29, 2016 15:23 | RAZM.INFO - Երևանում և ՀՀ մարզերում 2018-2024 թվականներին կկառուցվեն անվճար հիմունքներով գործող ուսուցողական-մարզումային հրաձգարաններ և վճարովի հիմունքներով գործող ժամանցային հրաձգարաններ (տիր), որտեղ [քաղաքացիները] կծանոթանան զենքին, կսովորեն նշանառել ու կրակել, պարբերաբար կանցկացնեն վարժանքներ:  Continue reading

Ընդունվել է ՀՀ ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական ռազմավարությունը

ՀՀ կառավարության՝ 2016 թվականի հոկտեմբերի 27-ի նիստը Դեկտեմբեր 22, 2016 18:06 | RAZM.INFO - ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 22-ի նիստում ընդունել է «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի կարգադրության նախագիծը, որի հավելվածում շարադրված է ՀՀ ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական ռազմավարությունը։ Continue reading

Նախատեսվում է հիմնադրել ՀՀ ԶՈւ գիտահետազոտական ինստիտուտ. նախագիծ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի հերթական նիստը Դեկտեմբեր 2, 2016 18:56 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 2-ին ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի հերթական նիստին հավանություն է ստացել «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի կարգադրության նախագիծը:  Continue reading

200 մլն վարկի համաձայնագրով Հայաստանը Ռուսաստանին կվճարի ևս 2 մլն ՀՀ դրամ

200 մլն դոլար վարկային համաձայնագրով Հայաստանի՝ Ռուսաստանից պատվիրած զինատեսակների մի մասը Նոյեմբեր 24, 2016 19:38 | RAZM.INFO - Հայաստանին  200 մլն  ԱՄՆ  դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկ տրամադրելու մասին  համաձայնագրի շրջանակներում ստանձնած համաֆինանսավորման գծով պարտավորություններով Հայաստանը 2 մլն 106 հազար դրամ գումար կփոխանցի Ռուսաստանին: Continue reading

Կառավարությունն ընդունել է զորակոչի կարգը սահմանող որոշում

Հոր վերջին խորհուրդը բանակ ճանապարհելիս Նկարը՝ 2013 թվականի ձմեռային զորակոչից Նոյեմբեր 18, 2016 17:00 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ կառավարությունն ընդունել է «2016թ. ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին» որոշում՝ 2016թ. նոյեմբեր – 2017թ. հունվար ամիսներին ՀՀ-ում ձմեռային զորակոչի սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորելու համար: Continue reading

[Լրացված] Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համակարգը (աղյուսակ)

Պետոյի անունը կրող զորամասի զինծառայողները Նոյեմբեր 10, 2016 18:09 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ՀՀ կառավարությունը հավանություն է տրվել մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին, որով կարգավորվելու են մարտական պայմաններում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության հարցերը: Continue reading

Ռազմական բժիշկները սպայական կոչում կստանան ինտերնատուրան ավարտելուց հետո

ՀՀ ԶՈւ ռազմական բժիշկները Գերմանիայում անցկացվող «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժության ժամանակ Նոյեմբեր 10, 2016 16:36 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նաև «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Continue reading

[Լրացված] Կփոփոխվի զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքների տրամադրման կարգը

ՀՀ կառավարության՝ 2016 թվականի հոկտեմբերի 27-ի նիստը Հոկտեմբեր 27, 2016 19:09 | RAZM.INFO - Այսօր՝ կառավարության հոկտեմբերի 27-ի նիստում, հավանություն է տվել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին։ Լրացման համաձայն՝ ընտանիքի անդամ են համարվելու նաև զինծառայողների հետ նույն բնակարանում չբնակվող ծնողները։ Continue reading

ԱԱԾ-ին միջպետական ռազմական փոխադրումների համար 9 մլն ՀՀ դրամ կտրամադրվի

ՀՀ կառավարության՝ 2016 թվականի հոկտեմբերի 27-ի նիստը Հոկտեմբեր 27, 2016 19:05 | RAZM.INFO - Այսօր՝ կառավարության հոկտեմբերի 27-ի նիստում, որոշվել է  ԱԱԾ֊ին ՀՀ կառավարության 2016֊ի պա­հուս­­տային ֆոնդից հատկացնել 9 մլն 214 հազ. դրամ ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպե­տա­կան ռազմական փոխադրումների, սպա­սար­կում­ների և մա­տուց­վող ծառայությունների դիմաց։ Continue reading