Հայաստանի բոլոր քաղաքներում կբացվեն հրաձգարաններ

Երևանում և ՀՀ մարզերում 2018-2024 թվականներին կկառուցվեն անվճար հիմունքներով գործող ուսուցողական-մարզումային հրաձգարաններ և վճարովի հիմունքներով գործող ժամանցային հրաձգարաններ (տիր), որտեղ [քաղաքացիները] կծանոթանան զենքին, կսովորեն նշանառել ու կրակել, պարբերաբար կանցկացնեն վարժանքներ: 

Այս մասին նշվում է «Հրաձգություն մարզաձևի զարգացման հայեցակարգում», որը դեկտեմբերի 21-ի նիստում ընդունել է ՀՀ կառավարությունը, հայտնում է կառավարության կայքը:

Գնդակային հրաձգության ՀՀ երիտասարդների առաջնություն

Գնդակային հրաձգության ՀՀ երիտասարդների առաջնություն

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 23-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն «Արմենպրեսին» հայտնել էր, որ «Ամենակարևորն այն է, որ մեր բոլոր երեխաները կիմանան զենքի հետ ճիշտ վարվելու և ճիշտ նշան բռնելու կանոնները»։

Կառավարության՝ այսօր ընդունած հայեցակարգով  սահմանված նախապայմաններից է ուսումնական հաստատություններում կրակելու հմտությունների ուսուցանում նախնական զինվորական պատրաստության (ՆԶՊ) դասաժամերին: ՆԶՊ առարկան պետք է ուսուցանվի տղաներին և աղջիկներին համահավասար կերպով:

Սովորողները պետք է տարեկան երկու անգամ հաճախեն հրաձգարան և յուրաքանչյուր սովորող կրակի 10-ական փամփուշտ:

Ուսումնական հաստատությունների սովորողների կրակելու ուսումնառության գործընթացը պետք է իրականացվի նոր կառուցվող և վերանորոգվող հրաձգարաններում՝ համագործակցելով ՀՀ ՊՆ որոշակի զորամասերի հետ և համատեղ օգտագործելով զորամասերում առկա ուսումնանյութական բազան:

Նախագծի նպատակն է ՀՀ֊ում հրաձգություն մարզաձևի զարգացման խթանումը, ինչպես թելադրում է ՀՀ֊ում տիրող ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը:

Նախագիծը ներկայացնում է խնդիրներ, որոնք են՝

  • գործող հրաձգարանների սակավությունը
  • սահմանամերձ շրջաններում հրաձգարանների բացակայությունը.
  • Գյումրու և Վանաձորի ակտիվորեն գործող հրաձգարանների ավանդույթի վերականգնումը.
  • մարզական հերթափոխի պատրաստումը.
  • մասնագետների վերապատրաստումը.
  • եղած հրաձգարանների վերանորոգման և զենքով ու զինամթերքով ապահովելու անհրաժեշտությունը.
  • սպորտի բարձրագույն նվաճումների ձեռքբերումը:

Փաստաթղթով նախատեսում է նաև եղած հրաձգարանների վերանորոգում, զինամթերքով ապահովում: Անհրաժեշտություն կա վերանորոգել տարեկան երեքից չորս հրաձգարան:

One response to “Հայաստանի բոլոր քաղաքներում կբացվեն հրաձգարաններ

  1. Pingback: ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջև անցկացվում են հրաձգության մրցումներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *