ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջև անցկացվում են հրաձգության մրցումներ

Փետրվարի 23-24-ին անցկացվում են ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության մրցումներ, որին մասնակցում են 33 պետական մարմինների, այդ թվում` ՀՀ կառավարության և ՀՀ ԱԺ աշխատակազմերի, նախարարությունների, կառավարությանն առընթեր պետական մարմինների, մարզպետարանների շուրջ 200 աշխատակիցներ: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կայքը:

Մրցմանը չեն մասնակցում ՀՀ պաշտպանության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ոստիկանություն և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:

ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության մրցումներ

ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության մրցումներ

Մրցումների մեկնարկային օրն ուժերն են չափել 20 պետական մարմինների ներկայացուցիչներ:

Մրցումներն անցկացվում են թիմային և անհատական հաշվարկով: Մասնակիցները մրցում են հրաձգության միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն: Հաղթող են ճանաչվելու առավել բարձր արդյունք ցույցաբերած մասնակիցը և թիմը:

Անհատական հաշվարկով 1-ին տեղերը գրաված մասնակիցները (տղամարդ և կին) կպարգևատրվեն օդամղիչ հրացաններով, իսկ մրցանակային տեղեր գրաված մասնակիցները՝ մարզահագուստով, մեդալներով, գավաթներով, հուշանվերներով և կտրվի հավաստագիր: Մրցանակային տեղեր գրաված թիմերին կտրվեն գավաթներ և հավաստագրերով:

Մրցումները կնպաստեն հրաձգության նկատմամբ հետաքրքրության, մարզաձևի մասսայականացման, զենքի ճիշտ օգտագործման և դրա հետ ճիշտ վարվելու և արագ կողմնորոշվելու ունակությունների բարձրացմանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հրաձգություն մարզաձևի զարգացման հայեցակարգը», որի նպատակներից մեկը ՀՀ֊ում հրաձգություն մարզաձևի զարգացման խթանումն է, ինչպես թելադրում է ՀՀ֊ում տիրող ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը:

Հայեցակարգում նշվում է, որ Երևանում և ՀՀ մարզերում 2018-2024 թվականներին կկառուցվեն անվճար հիմունքներով գործող ուսուցողական-մարզումային հրաձգարաններ և վճարովի հիմունքներով գործող ժամանցային հրաձգարաններ (տիր), որտեղ [քաղաքացիները] կծանոթանան զենքին, կսովորեն նշանառել ու կրակել, պարբերաբար կանցկացնեն վարժանքներ:

ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության մրցումներ

ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության մրցումներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *