Author Archives: Գարիկ Հարությունյան

Մրցույթի մասնակցելու համար Բաքու են ժամանել Ռուսաստանի, Ղազախստանի և Իրանի ռազմանավերը

«Ծովային գավաթ-2016» մրցույթից Հուլիս 24, 2017 10:15 | RAZM.INFO - Հուլիսի 22-ին և 23-ին Կասպյան ավազանի երեք երկրների 2-3-ական ռազմանավ ժամանել է Ադրբեջան՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ անցկացվող «Ծովային գավաթ-2017» մրցույթին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է Ադրբեջանի Պն կայքը: Continue reading

[Լրացված] Հուլիսի 23-ին մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Հուլիս 23, 2017 20:06 | RAZM.INFO - Հուլիսի 23-ին` ժամը 06:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում Continue reading

ՊԲ. 2017-ի առաջին կեսին Ադրբեջանի բանակը ՊԲ դիրքերի ուղղությամբ արձակել է 121000 կրակոց

Դիրքապահ զինծառայող Հուլիս 22, 2017 14:21 | RAZM.INFO - Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի՝ 2017թ. 1-ին կիսամյակում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի արցախյան հատվածում հակառակորդը կրակել է շուրջ 9000 անգամ: Այդ ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 121000 կրակոց: Continue reading

ՀՀ ՊՆ 5-րդ կորպուսում զորավարժություններ են անցկացվել Ապրիլյան պատերազմի փորձի հիման վրա

ՀՀ ՊՆ 5-րդ կորպուսի աշխատանքների ամփոփումը Հուլիս 21, 2017 19:33 | RAZM.INFO - Ամփոփվել են ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի՝ 2017թ. 2-րդ եռամսյակի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության և զինվորական կարգապահության արդյունքները: Continue reading

Հրամանատարական հավաքներ են անցկացվել ՀՀ ՊՆ 1-ին կորպուսում

Հուլիս 20, 2017 17:25 | RAZM.INFO - ՀՀ զինված ուժերում նոր ուսումնական փուլին ընդառաջ` 1-ին բանակային զորամիավորումում անցկացվել է ենթակա զորամասերի գումարտակների ու դիվիզիոնների հրամանատարների և հրամանատարների տեղակալների հնգօրյա հավաք: Continue reading

ՊԲ-ում ամփոփել են 2017թ. առաջին կիսամյակի աշխատանքները

ՊԲ ռազմական խորհրդի նախագահողները Հուլիս 20, 2017 16:38 | RAZM.INFO - Հուլիսի 20-ին տեղի է ունեցել Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի հերթական նիստը` նվիրված 2017թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Continue reading

Վիգեն Սարգսյանը մասնակցել է ՊԲ խորհրդակցությանը

Հուլիս 18, 2017 20:50 | RAZM.INFO - Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում, հուլիսի 16-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մասնակցել է ՊԲ շտաբում կայացած խորհրդակցությանը: Continue reading

Նորակոչիկն իր ցանկությամբ կկարողանա զորակոչվել պարտադիր ծառայության մեջ գտնվող եղբոր զորամաս. նախագիծ

Նորակոչիկը՝ հավաքակայան մեկնելիս. 2017թ. ամառային զորակոչ Հուլիս 18, 2017 20:02 | RAZM.INFO - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զինծառայողների իրավունքների վերաբերյալ բողոքների ուսումնասիրության հիման վրա մշակվել և շրջանառության է ներկայացվել օրենսդրական նախագծերի փաթեթ: Continue reading

Վիգեն Սարգսյանն այցելել է Արցախի առաջապահ դիրքեր

Վիգեն Սարգսյանի այցը ՊԲ հենակետերից մեկը Հուլիս 17, 2017 20:30 | RAZM.INFO - Հուլիսի 15-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ և ՊԲ հրամանատարի ու բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, եղել է սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետերում: Continue reading

Ավարտվել է «Իգլա» համալիրները մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխելու գործի քննությունը. ԱԱԾ

Հուլիս 13, 2017 20:08 | RAZM.INFO - ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունը: Continue reading