Հուլիսի 23-ին` ժամը 06:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ., Վանաձորի ԶԿ): Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
Հուլիսի 24-ին ՀՀ Քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլծավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի մահվան հանգամանքները:
Պարտադիր ժամկետային զինծառայողի դին հայտնաբերվել է հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մերձակա տարածքում` կախված վիճակում:
Չորրորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
[Լրացում] Հուլիսի 27-ին ՀՀ Քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ գործի շրջանակներում մեկ անձ ձերբակալվել է։
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել , որ 2017թ. հուլիսի 22-ին՝ ժամը 23:30 -ի սահմաններում, կրտսեր սերժանտի նկատմամբ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիվիզիոնի կենցաղսպասարկման սենյակում ծառայակցի կողմից կիրառվել է բռնություն:
Ծառայակիցը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի (Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը) առաջին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։
Նախաքննությունը շարունակվում է:
Այդ դատարկ քննությունների արդյունքում գոնե մեկին դատել ու նստացրե՞լ են։
Ձեր հարցից եթե դատել, ստացվում է, որ չգիտեք, դատում են, թե ոչ։ Եթե չգիտեք, ապա ի՞նչ գիտեք, որ քննությունները դատարկ են։ Փորձեք Ձեր հարցն առանց դեմագոգիայի ձևակերպել ու գուցե և պատասխան ստանաք։