Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի՝ 2017թ. 1-ին կիսամյակում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի արցախյան հատվածում հակառակորդը կրակել է շուրջ 9000 անգամ: Այդ ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 121000 կրակոց: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:
Բացի հրաձգային զինատեսակներից, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև
- Spike հակատանկային կառավարվող հրթիռ (3 արկ),
- TR-107 տիպի համազարկային հրթիռային կայաններ (5 արկ),
- Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ (244 արկ),
- 60, 82 և 120 մմ ականանետներ (1373 արկ),
- տարբեր տիպի նռնականետներ (250 արկ):
2017թ. 1-ին կիսամյակում ադրբեջանական հատուկ ջոկատայինները մի քանի անգամ դիմել են դիվերսիոն ներթափանցման փորձերի, որոնք ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների կողմից ժամանակին հավաստանշվել են և հակառակորդը, կորուստներ կրելով հետ է շպրտվել:
«Այստեղ հատուկ հիշատակման է արժանի փետրվարի 25-ին ադրբեջանական հատուկ ջոկատայինների արևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն-ներթափանցման փորձը, երբ կրելով կատարյալ անհաջողություն, հակառակորդը հայկական առաջնագծին մոտակա տարածքում թողնելով 5 դիակ, ստիպված նահանջեց ելման դիրքեր», — նշվում է ՊԲ հաղորդագրության մեջ: