Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի Տերտերի շրջանի զորամասերից մեկում

Անհայտ հանգամանքներում մահացել է Ադրբեջանի Տերտերի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, 1995 թ․ ծնված շարքային Ազիզլի Դայանդուր Նուրու օղլուն (Əzizli Dayandur Nuru oğlu):

Դեպքի մասին հուլիսի 21-ին հայտնել է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքը։ Տեղեկությունները հաստատվել են նաև սոցցանցերում զինծառայողին ճանաչող մարդկանց գրառումներով։

Ազիզլի Դայանդուր Նուրու օղլուն (Əzizli Dayandur Nuru oğlu)

Ազիզլի Դայանդուր Նուրու օղլուն (Əzizli Dayandur Nuru oğlu)

Ըստ սպանվածի հոր՝ Դայանդուրի դին զինվորականները նրա ընտանիքին են հանձնել հուլիսի 20-ին, իսկ ընտանիքի անդամներին չեն ասել մահվան հանգամանքները։ Չեն ցանկացել նաև, որ զինծառայողի դագաղը բացվի, սակայն հարազատները այն բացել են և տեսել կտրտած և վնասված տեղեր։ Հայրը չի կարողացել նաև հասկանալ՝ դրանք հրազենային վնասվածքի, թե՞ դանակահարության տեղեր էին։

Հայրը հայտնել է նաև, որ որդին «իր հայրենիքի և հողի համար» չի զոհվել, իսկ վրան նույնիսկ «Ալլահի դրոշը» չի եղել։ Ադրբեջանում դրոշով սովորաբար թաղում են մարտական կորուստներին։

Կատարվածի մասին Ադրբեջանի ՊՆ-ն ոչինչ չի հայտնել։

Դայանդուր Ազիզլին Ադրբեջանի Շաքի քաղաքի բնակիչ էր։ Բանակ էր զորակոչվել 2016 թ․, սկզբում ծառայել է Բաքվում, ապա 2017 թ․ մայիսի 26-ից Տերտերի շրջանում տեղակայված զորամասերից  մեկում։

Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 36 մահացած զինծառայողի անուն։ Դրանից բացի հայտնի է դարձել ևս 3 մահացածի անուն, որոնք հնարավոր է լինեն Ադրբեջանի Ներքին զորքերից, նրանց սակայն չենք ընդգրկել հաշվարկում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *