Վիգեն Սարգսյանն այցելել է Արցախի առաջապահ դիրքեր

Հուլիսի 15-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ և ՊԲ հրամանատարի ու բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, եղել է սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետերում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Վիգեն Սարգսյանի այցը ՊԲ հենակետերից մեկը

Վիգեն Սարգսյանի այցը ՊԲ հենակետերից մեկը

Վիգեն Սարգսյանը ծանոթացել է սահմանային իրավիճակին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և զրուցել դիրքապահների հետ:

Զորամասի մշտական տեղակայման վայրում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարտական ծառայության իրականացման ու զորքերի փոխգործակցությանն առնչվող աշխատանքային խնդիրներ:

Նույն օրը Վիգեն Սարգսյանը եղել է նաև Ստեփանակերտի հոսպիտալում:

Շրջելով հոսպիտալի բաժանմունքներով՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է բուժվող զինծառայողների առողջական վիճակով, զրուցել նրանց հետ և շուտափույթ ապաքինում մաղթել:

Վիգեն Սարգսյանը տեսակցել է Ստեփանակերտի հոսպիտալում ապաքինվող զինծառայողներին

Վիգեն Սարգսյանը տեսակցել է Ստեփանակերտի հոսպիտալում ապաքինվող զինծառայողներին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *