ՀՀ ՊՆ 5-րդ կորպուսում զորավարժություններ են անցկացվել Ապրիլյան պատերազմի փորձի հիման վրա

Ամփոփվել են ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի՝ 2017թ. 2-րդ եռամսյակի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության և զինվորական կարգապահության արդյունքները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ՊՆ 5-րդ կորպուսի աշխատանքների ամփոփումը

ՀՀ ՊՆ 5-րդ կորպուսի աշխատանքների ամփոփումը

Հաշվետու ժամանակահատվածում մարտական կրակի ուղեկցությամբ և 2016թ. ապրիլյան պատերազմի փորձի կիրառմամբ կազմակերպվել են նաև ցուցադրական ու մարտավարական զորավարժություններ:

Միաժամանակ, դրական տեղաշարժ է արձանագրվել միավորման ստորաբաժանումներում զինվորական կարգապահության մակարդակի բարձրացման և դաստիարակչական աշխատանքների դրվածքի բարելավման ասպարեզներում:

Եզրափակիչ խոսքում կորպուսի հրամանատարը զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարներին հորդորել է առաջադրանքները կատարելիս կիրառել ժամանակակից լուծումներ և մշակել մարտական խնդիրների կատարման առավել արդիական եղանակներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *