Ապրիլի 5-ին Թուրքիայի ռազմածովային ուժերի «Յըլդըրըմ» և «Քալքան» ռազմանավերը բարեկամական այցով ժամանել են Բաթումի նավահանգիստ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության մամուլի ծառայությունը։
Այցը կատարվում է Թուրքիայի ռազմածովային ուժերի Սև ծովում անցկացվող «Ծովային աստղ» զորավարժության շրջանակներում։
Այցի շրջանակներում հանդիպում է նախատեսվում ռազմանավերի հրամանատարության և Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության ներկայացուցիչների միջև։ Կանցկացվեն նաև համատեղ վարժանքներ։
Հիշեցնենք, որ թուրքական ռազմանավերի մեկ այլ խումբ՝ բաղկացած «Բարբարոս» ֆրեգատից և «Բյույուկադա» կորվետից, ավելի վաղ ժամանել էր Նովոռոսիյսկ, որտեղ թուրք նավաստիները այցելել էին ՌԴ Սևծովյան նավատորմի «Կալիբր» հրթիռային համալիրներով զինված ռազմանավեր։