Թուրք նավաստիները կայցելեն «Կալիբր» հրթիռային համալիրներով զինված ՌԴ ԶՈւ ռազմանավեր

Ապրիլի 3-ին բարեկամական այցով Նովոռոսիյսկ ժամանած թուրքական ռազմական նավախմբի նավաստիները կայցելեն ՌԴ Սևծովյան նավատորմի «Կալիբր» հրթիռային համալիրներով զինված ռազմանավեր: Այս նպատակով նավահանգիստ են բերվել արդեն «Ադմիրալ Գրիգորովիչ» պարեկային նավը և  Բ-262 «Ստառիյ Օսկոլ» և Բ-261 «Նովոռասիսկ»  դիզելային սուզանավերը: Այս մասին ապրիլի 4-ին հայտնում է ռուսաստանյան «Իզվեստիյա» թերթը:

ՌԴ Սևծովյան նավատորմի Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատը

Նշված բոլոր նավերը սպառազինված են «Կալիբր» հրթիռային համալիրներով և արդեն հասցրել են մարտական կիրառություն անցնել Սիրիայում:

Թուրքական ռազմանավերի խումբը՝ բաղկացած «Բարբարոս» ֆրեգատից և «Բյույուկադա» կորվետից, Նովոռոսիյսկ է ժամանել ապրիլի 3-ին: Նավախմբի հրամանատարն է Թուրքիայի ռազմածովային ուժերի ադմիրալ Վեյսել Քոսելը:

Այցը կշարունակվի մինչև ապրիլի 5-ը: Թուրքական նավերը Նովոռոսիսկում են ոչ պաշտոնական այցով: Մինչ սա դրանք մասնակցել են Թուրքիայի ռազմածովային ուժերի «Ծովային աստղ-2017» զորավարժությանը, որը մեկնարկել է մարտի 27-ին, անցկացվում է Սև և Մարմարա ծովերում:

Ըստ թուրքական պետական «Անադոլու» գործակալության՝ թուրքական նավերը ապրիլի 4-ին այցելել են նաև Վրաստանի Բաթում նավահագիստ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *