Նախիջևանի Շահբուզի շրջանի զորամասերից մեկում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1997 թ․ ծնված Գեմբերով Վյուսալ Ռազիմ օղլուն (Qəmbərov Vüsal Razim oğlu): Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը։
Աբդուլլաևը նշում է, որ զինծառայողը սպանվել է «թշնամու կրակոցից»։ Զինծառայողը Ադրբեջանի Շամխորի շրջանի Թաթարքենդ գյուղի բնակիչ էր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել սպանված զինծառայողի մասին։
Նշենք, որ 2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 134-րդ դեպքն է, որը կարողացել է արձանագրել Ռազմինֆոն։
Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին ավելի մանրամասն կարող եք ընթերցել այս հղումով:
Pingback: Նախիջևանում հայկական կողմի կրակոցից զինծառայող չի սպանվել. ՀՀ և Ադրբեջանի ՊՆ-ներ | Ռազմ.info
Pingback: Նախիջևանում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը ինքնասպան էր եղել | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 28 օգոստոսի – 3 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2016-ի օգոստոսին. Razm.info | Ռազմ.info