Գազատարի պայթեցման ֆինանսավորողը հնարավոր է Թուրքիայից էր. վրացական ԶԼՄ

Օգոստոսի 29-ին վրացական «Կվիրիս պալիտրա» թերթը մանրամասներ է հրապարակել Ռուսաստան – Հայաստան գազատարի պայթեցումից, համաձայն որի՝ դիվերսանտները Թուրքիայից գումար էին սպասում:Վրացական լրատվակայքը նշում է, որ տվյալները վրացական իրավապահներին տրամադրել է անձ, որին առաջարկել էին մասնակցել գազատարի պայթեցմանը:

«Կվիրիս պալիտրայի» հոդվածում մեջբերվում է տեղեկությունը տրամադրած անձի խոսքը.

 

Սկզբում ես չհավատացի նրանց մտադրությունների լրջությանը, բայց հետո Բեկաուրին ինձ ասաց, որ իրենք թաքցրած զենքեր և մի քանի գործընկեր ունեն, այդ թվում՝ Վրաստանի ՆԳՆ-ից, սակայն անուններ չնշեց (ձերբակալվածներից մեկը Վրաստանի պարեկային ոստիկանության աշխատակից էր): Խոսակցության ժամանակ ես Բեկաուրին հարցրեցի, թե ում առաջադրանքներն է նա կատարել և  ով է ֆինանսավորել: Բեկաուրին այս հարցին պատասխանեց լղոզված՝ նշելով, որ արտասահմանից 50 հազար դոլար էր սպասում: Հետո, սակայն, բերանից թռցրեց, որ ենթադրաբար Թուրքիայից: Թե ով էր պատվիրատուն, Բեկաուրին հստակ ոչինչ չասեց:

Հիշեցնենք՝ օգոստոսի 22-ին, Վրաստանի պետանվտանգության ծառայությունը հայտնել էր  օգոստոսի 20-ին Ռուսաստան–Հայաստան գազատարի  պայթեցման փորձի կանխման մասին, ձերբակալվել էր 7 անձ:

Հոդվածի հեղինակ՝ Վլադ Վարդանյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *