Ռուսաստանում ՄիԳ-31 է կործանվել. օդաչուները փրկվել են

Այսօր` հունվարի 25-ին, ՌԴ Կրոսնոյորսի շրջանում ուսումամարտական թռիչքի ժամանակ վթարվել է ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի ՀՕՊ ուժերի ՄիԳ-31 կործանիչը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

ՌԴ ԶՈւ ՄիԳ-31 կործանիչ

ՌԴ ԶՈւ ՄիԳ-31 կործանիչ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռազմական ինքնաթիռի կործանման պատճառը տեխնիկական խնդիրն է եղել:

Կործանիչի վթարից հետո կատապուլտով փրկված օդաչուներին տարհանելու համար դեպքի վայր է գնացել որոնողոփրկարարական անձնակազմ` Մի-8 բեռնատար ուղղաթիռով:

ՄիԳ-31 կործանիչն ընկել է Կրասնոյարսկի շրջանի Կանսկ քաղաքից շուրջ 40 կմ դեպի հյուսիս ընկած անտառապատ շրջանում:

Հիշեցնենք, որ անցյալ տարի մի շարք վթարներ էին գրանցվել ՌԴ օդատիեզերային ուժերում: 2015-ի միայն ամռանը ՌԴ զինված ուժերում գրանցվել էր 7 պատահար.

  • հունիսի 8 – Ամուրսկի շրջանում շարժիչի վառվելու հետևանքով վթարվելու Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչ, ինչի հետևանքով վիրավորվել են անձնակազմի մի քանի անդամ,
  • հուլիսի 3 – Կրասնոդարի մոտ ընկել է ՄիԳ-29 կործանիչ,
  • հուլիսի 4 – միաժամանակ 2 վթար է եղել. Աշուլուկ շրջանում ընկել ՄիԳ-29 կործանիչ, իսկ Վորոնեժում վայրէջքի ժամանակ շրջվել է Սու-34 ռմբակոծիչ,
  • հուլիսի 6 – Խաբարովսկի երկրամասում վթարվել է Սու-24 ճակատային ռմբակոծիչ, ինչի հետևանքով զոհվել են ինքնաթիռի 2 օդաչուները,
  • հուլիսի 14 – Խաբարովսկում ուսումնավարժական թռիչքի ժամանակ վթարվել է ևս մեկ Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչ։ Զոհվել են 2 օդաչուները,
  • հուլիսի 17 – Չելյաբինսկի շրջանում վթարվել է Ան-12 բեռնատար ինքնաթիռ:

Այս կապակցությամբ անգամ հայատարարվել էր, որ հաճախակի դարձած վթարների, ինքնաթիռների անկումների պատճառներից մեկը բարձրակարգ մասնագետների պակասն է:

One response to “Ռուսաստանում ՄիԳ-31 է կործանվել. օդաչուները փրկվել են

  1. Pingback: Ռուսաստանում Սու-25 գրոհիչ է կործանվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *