ՌԴ հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված ռազմաբազայի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը ստացել է ԲՏՌ-80 զրահափոխադրիչների վրա հավաքված «Ինֆաունա» հետախուզական և ռադիոէլետրոնային պայքարի (ՌԷՊ) համալիրների առաջին խմբաքանակը: Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Հունիսին «Կամխուդ» զորավարժարանում անցկացվելու է զորավարժություն, որի ժամանակ զինծառայողները փորձարկելու են նաև նոր զինտեխնիկան:
Նախատեսվում է, որ ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան «Ինֆաունա» համալիրների երկրորդ խմբաքանակը կստանա մինչև այս տարվա վերջ:
Նշենք, որ «Ինֆաունա» ՌԷՊ կայանը նախատեսված է գերկարճալիք տիրույթի ռադիոկապի ճնշման, ինչպես նաև է ռադիոկառավարվող պայթուցիկների և հակատանկային միջոցների նշանառման համակարգերի խափանման համար։ Կայանը հավաքած է ԲՏՌ-80 զրահապատ փոխադրիչի վրա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մեջ մտնող 102-րդ ռազմաբազան Հայաստանում՝ Գյումրիում, տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով: Բազան հագեցած է Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, զենիթահրթիռային «Բուկ», «Ստրելա-10» և Ս-300Վ համակարգերով ու համալիրներով, «Կոնկուրս» հակատանկային համալիրով, «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններով, 2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներով և Տ-72Բ տանկերով:
Pingback: Հայաստանի ՌԴ ռազմաբազան ՌԷՊ վարժանքներ է սկսել | Ռազմ.info