Հայաստանն ու Կիպրոսը պայմանավորվել են անցկացնել համատեղ զորավարժություններ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 27-ին Երևանում կազմակերպված իր կիպրոսցի գործընկեր Խրիստոֆորոս Ֆոկաիդիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն ու Կիպրոսը կանցկացնեն համատեղ զորավարժություններ։ Զորավարժության անցկացման վայրն ու ժամկետները, սակայն, դեռևս չեն հստակեցվում։ Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորաս Ֆոկաիդիսի գլխավորած պատվիրակությունը Երևան է ժամանել Սեյրան Օհանյանի հրավերով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՀՀ ԶՈւ հետախույզներ

ՀՀ ԶՈւ հետախույզներ

Հաղորդագրությունում մշվում է, որ երկու երկրների պաշտպանության նախարարների գլխավորությամբ ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած ընդլայնված կազմով քննարկումների ժամանակ երկուստեք արձանագրվել է, որ հայ-կիպրական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների պատմական ու մշակութային ընդհանրությունների, փոխադարձ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության և միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերում համընկնող մոտեցումների վրա:

Հանդիպման արդունքում Հայաստանի և Կիպրոսի Հանրապետությունների պաշտպանության նախարարները համաձայնեցրել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հետևյալ առաջնահերթ ոլորտները. փոխայցելություններ ու շտաբային բանակցություններ, համատեղ զորավարժությունների և մարտական պատրաստության այլ միջոցառումների անցկացում, տարբեր ոլորտներում փորձի փոխականում և զինվորականների հանգստի կազմակերպում:

Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը և Խրիստոֆորաս Ֆոկաիդիսը ստորագրեցին պաշտպանության ոլորտում հայ-կիպրական երկկողմ համագործակցության 2015թ. պլանը, որից հետո հանդես եկան մամուլի համատեղ ասուլիսով:

Հավելենք, որ Կիպրոսի պաշտպանության նախարարն այցելել է նաև Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Կիպրոսի պաշտպանության նախարարի այցը Հայաստան

One response to “Հայաստանն ու Կիպրոսը պայմանավորվել են անցկացնել համատեղ զորավարժություններ

  1. Pingback: Թուրքական լրատվամիջոցների անդրադարձը հայ-կիպրական համատեղ զորավարժությանը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *