ՀՀ ԶՈւ ԳՇ պետը Սոչիում մասնակցել է ԱՊՀ երկրների ԶՈւ համագործակցության պլանի հստակեցմանը

ԱՊՀ երկրների ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը ՌԴ-ում մայիսի 27-ին Սոչիում անցկացրած համատեղ նիստում մշակել են երկրների զինված ուժերի առաջիկա հինգ տարվա համագործակցության և զարգացման հայեցակարգը, որը նախատեսվում է ընդունել 2015-ի աշնանը։ Նիստին մասնակցել է նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։ Այս մասին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նիստից հետո հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։

ԱՊՀ երկրների ԶՈւ ԳՇ պետերը Սոչիում

ԱՊՀ երկրների ԶՈւ ԳՇ պետերը Սոչիում

ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշել է, որ ԱՊՀ երկրների զինված ուժերի համագործակցությունն ավելի հստակ քայլերով սկսում է փոխադրվել գործնական դաշտ, որն ուղղված է ազգային զորքերի ռազմական փորձառության կատարելագործմանը։ Նա նշել է, որ մինչև 2020 թվականի համար նախատեսված զարգացման  հայեցակարգը կարող է ընդունվել այս տարվա աշնանը՝ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում։ Նա հայտարարել է նաև, որ նիստի ժամանակ ԱՊՀ երկրների ԶՈւ ԳՇ պետերը քննարկել են 2010-ին ընդունված հայեցակարգի կատարման արդյունավետությունը, առաջ եկած խնդիրները և հստակեցրել 2015-2020 թվականների հայեցակարգի հիմնական կետերը։

Վալերի Գերասիմովն ավելացրել է, որ նիստի ժամանակ քննարկվել են նաև երկրների զինված ուժերի մասնակցությամբ համատեղ դաշտային մրցությունների, օդային և ծովային վարժանքների կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացումը, որոնք կարող են անցկացվել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՊՀ անդամ այլ երկրների տարածքում։

Հավելենք, որ ՌԴ ԶՈւ ԳՇ պետի փոխանցմամբ նիստի ժամանակ քննարկվով հարցերի թվում են եղել նաև ԱՊՀ երկրների զինված ուժերի միասնական կապի համակարգի ստեղծման խնդիրը, ինչպես նաև ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պայմանների փոփոխության դեպքում ԱՊՀ անդամ այլ երկրներին ժամանակին տեղեկացնելու, մարդասիրական, ինժեներական և ականազերծման գործում օժանդակելու հարցերը։

Հավելենք նաև, որ Սոչիում գումարված նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելոռուսի, Ղազախստանի, Ղըրղըզստանի և Տաջիկստանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը։

2 responses to “ՀՀ ԶՈւ ԳՇ պետը Սոչիում մասնակցել է ԱՊՀ երկրների ԶՈւ համագործակցության պլանի հստակեցմանը

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 24-30 մայիսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Մինսկում կայացել է ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբերի պետերի համատեղ նիստը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *